«Շիրակ Ավիան» Հայաստան է տեղափոխել իր չորրորդ օդանավը. այն կրում է «Տաթեւ Ասատր…

✈️ «Շիրակ Ավիան» Հայաստան է տեղափոխել իր չորրորդ օդանավը. այն կրում է «Տաթեւ Ասատրյան» անունը
Հայկական «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը սեպտեմբերի 13-ին Ադիս Աբեբա-Ջիդդա-Երեւան երթուղով Հայաստան է տեղափոխել իր չորրորդ օդանավը: Հուլիսին ավիաընկերությունը հայտարարել էր, որ նույն ամսում ձեռք է բերել նոր օդանավ, որն օգոստոսի սկզբին կհամալրի ավիաընկերության շարժակազմը: Ամսի 13-ին Երեւան տեղափոխված ինքնաթիռը, որն արդեն իսկ ներկվել է «Շիրակ Ավիայի» գույներով, դեռ չի գրանցվել Հայաստանում, սակայն դա, ըստ էության, կարճ ժամանակի հարց է:
✈️ Ինքնաթիռն, ըստ planespotters.net-ի, արտադրվել է 2005-ին, նախկինում գրանցված է եղել Իռլանդիայում, Թուրքիայում, սեփականատերերն էլ եղել են իռլանդական, ռուսական, բրիտանական ընկերություններ: Նույն աղբյուրի համաձայն՝ օդանավը 2020-ից չի շահագործվել: 2020-2026 թթ. կանգնած է եղել Շարժայի օդանավակայանում:
📌«Զվարթնոցում» օդանավի դիմավորման տեսանյութերում երեւում է, որ այն կրում է երգչուհի Տաթեւ Ասատրյանի անունը: Այն մասին, որ չորրորդ օդանավն անվանակոչվելու է այս անունով, «Շիրակ Ավիան» հայտարարել էր հուլիսին:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով