Սահմանադրական դատարանն այսօր գրավոր ընթացակարգով կսկսի քննել TRIPP-ի վերաբերյալ …

Սահմանադրական դատարանն այսօր գրավոր ընթացակարգով կսկսի քննել TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը։ ՍԴ-ն պետք է որոշի՝ փաստաթղթով Հայաստանի ստանձնած պարտավորությունները համապատասխանո՞ւմ են Սահմանադրությանը։ Գործով զեկուցողը դատավոր Էդգար Շաթիրյանն է։
Հուլիսին Կառավարությունը հավանություն էր տվել համաձայնագիրը վավերացնելու նախագծին։ Եթե Սահմանադրական դատարանը փաստաթղթով ստանձնած պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխան ճանաչի, համաձայնագիրը կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով