Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Ժաննա…

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կայացած է համարում առաջին անգամ անցկացված «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի մրցաշարը:

««Tour of Armenia»-ն հաստատապես կլինի մեզ համար սպորտային նոր մշակույթի ձևավորման հիմքը: Շնորհավորում եմ բոլորիս մրցաշարի կայացման առթիվ: «Tour of Armenia»-ն, որ բավական բարդ, բազմաշերտ միջոցառում է, հաջողությամբ կայացավ: Եթե մենք դա արեցինք առաջին անգամ, ինչն է մեզ խանգարում անել այն երկրորդ, երրորդ ու այլ անգամներ ևս: Նույնիսկ առաջին անգամվա համար, որ նոր սպորտային մշակույթ է, բավականին շատ են հետաքրքրված մարդիկ: Եվ ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի այն մարզերում, որտեղ անցկացվեց մրցաշարը: Եթե հետևողական աշխատանք կատարենք, ապա «Tour of Armenia»-ն կարող է դառնալ Հայաստանի առաջխաղացման, հեծանվասպորտի զարգացման և, ինչու ոչ, առողջ ապրելակերպի խթան»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Անդրեասյանը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով