Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Եգիպտոսի …

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիի հետ։
Հ
անդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման, երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և գործարար կապերի ակտիվացման հնարավորությունները։ 
Շուկաների հասանելիության ընդլայնման և գործարար կապերի ամրապնդման համատեքստում կարևորվել է երկու երկրների գործարար համայնքների միջև B2B հանդիպումների կազմակերպումը, ինչպես նաև ներմուծման ընթացակարգերի և սերտիֆիկացման պահանջների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը։
Կողմերն անդրադարձել են նաև ներդրումային համագործակցության հնարավորություններին և ազատ տնտեսական գոտիների շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով