Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից որևէ դիմում կամ հաղորդում չի ստացել Գյումրիու…

Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից որևէ դիմում կամ հաղորդում չի ստացել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու մտադրության վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։
Լրագրողը հիշեցրեց՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանից ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ դիմում չի ստացել և շարունակում է ռազմաբազան համարել Հայաստանի ու Հարավային Կովկասի անվտանգության կարևոր բաղադրիչ։
Նրա խոսքով՝ եթե ռուսական կողմը ցանկանում է դուրս բերել ռազմաբազան, այդ հարցը կարելի է քննարկել։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով