Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «ուժգին և ոչ բնականոն» կերպով կարձագանքի, եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել Հայաստան մատակարարվող բնական գազի արժեքը։ Այս մասին սեպտեմբերի 15-ի ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նա նշեց, որ իր ղեկավարած կառույցի խորհուրդը քննարկումների ընթացքում չի անտեսում գազի գնի փոփոխության հնարավորությունը։ Դա, ըստ բանախոսի, կարող է երկակի էֆեկտ ունենալ։
«Նախ, կարող է ունենալ առաջնային էֆեկտ, որը վերաբերում է ընդհանուր գնաճի մակարդակի բարձրացմանը։ Եվ երկրորդային էֆեկտ, որովհետև գազի գինը կարող է ներառված լինել նաև այլ ապրանքների, արտադրանքի արժեքում և այլն, ու, բնականաբար, կարող է իր հետ բերել նաև որոշակի Բ տիպի ռիսկ՝ մեր տնտեսության անկման հետ կապված։ Ուստի, այդ սցենարը մտքում ունեցել ենք, բայց մեր տեսանկյունից դա X տիպի սցենար է, որն ավելի ապոկալիպտիկ բան է ենթադրում և որին մեր արձագանքը պետք է լինի ավելի ուժգին, ոչ բնականոն։ Այս պահի դրությամբ շարժվում ենք մեր բնականոն ընթացքով՝ մտքում ունենալով այդ հնարավոր խնդիրների առկայությունը»,- նշեց նա։
ՀՀ ԿԲ խորհուրդը Հայաստանի համար Բ տիպի ռիսկային սցենար է համարում համաշխարհային տնտեսության աճի դանդաղեցման հեռանկարը, դեպի ՌԴ արտահանման սահմանափակումների հետևանքով գնանկումային ռիսկերի ձևավորումը և ՀՀ ռիսկի հավելավճարի հիմնարար նվազումը, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի սահմանում։

Թողնել պատասխան