Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 14-ից աշխատանքային այցով Չինաստանում է։ Պեկինում նա…

🇦🇲🇨🇳 Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 14-ից աշխատանքային այցով Չինաստանում է։ Պեկինում նա հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ։
🔸 Նախարարները քննարկել են պաշտպանական համագործակցությունն ու դրա զարգացման հեռանկարները, անդրադարձել նաև նոր ուղղություններով և երկարաժամկետ ծրագրերով համագործակցելու հնարավորություններին։
🔸 Պապիկյանը Պեկինում նաև մասնակցել է Սյանշանի անվտանգության 13-րդ համաժողովի բացման արարողությանը։ Համաժողովին մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով