ՍիվիլՆեթը զրուցել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ՝ Հայաստանի և ԵՄ…

📌 ՍիվիլՆեթը զրուցել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսության և այլ թեմաների մասին։
🛂 Վիզաների ազատականացումը միայն Եվրոպա առանց վիզայի այցելելու հնարավորություն չէ։ Այն ներառում է Հայաստանի պետական կառույցների լայն բարեփոխումներ։
🪪 Նոյեմբերի 1-ից Հայաստանում պետք է գործարկվի նոր կենսաչափական համակարգը։ Ըստ նախարարի՝ այն կօգնի ունենալ տվյալների միասնական և հուսալի բազա։
🚧 Գործընթացի կարևոր ուղղություններից է սահմանների համալիր կառավարումը՝ անձանց և բեռների մուտքի ու ելքի արդյունավետ վերահսկմամբ։
👮 ԵՄ-ն ուշադրություն է դարձնում նաև կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի և կիբերհանցագործության դեմ պայքարին։
⚖️ Ճանապարհային քարտեզում ներառված են նաև մարդու իրավունքների պաշտպանությունը, խտրականության դեմ օրենքի ընդունումը և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ինտեգրումը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով