Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանք…

⚖️ Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը:
🔸 «ՀՀ քննչական կոմիտեի առաջ քաշած վարկածը, թե քաղաքացի Վ. Ս.-ն ենթարկվել է թրաֆիքինգի և բռնության, հերքվում է ինչպես վերջինիս կողմից ուղարկված անձնական հաղորդագրությունների բովանդակությամբ, այնպես էլ պաշտպանության կողմից փաստաբանական հարցման ենթարկված անձանց հայտնած փաստական տվյալներով, որոնք սահմանված կարգով ներկայացվել են դատարանին խափանման միջոց կիրառելու միջնորդության քննության ժամանակ։
🔸 Տեղի ունեցած դատավարական գործողությունների ժամանակագրությունը պաշտպանության կողմի մոտ հիմնավոր կասկածներ է հարուցում առ այն, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից Գոռ Մինասյանի ձերբակալումն իրականացվել է այնպես, որ խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը մակագրվի կոնկրետ դատավորի՝ երաշխավորելով դրա բավարարումը», — ասված է փաստաբանական թիմի հայտարարության մեջ։
❗️ Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գ.Մ.-ն կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար։ 🔸 Վ.Ս.-ն 2020 թվականից աշխատելով Գ.Մ.-ի մոտ որպես անասնապահ, պետք է վարձատրվեր 150.000-200.000 ՀՀ դրամ, սակայն աշխատավարձ չի ստացել, փոխարենը՝ ամսական մեկ կամ երկու…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով