🏛 Հայաստանում երկու պետություն, երկրորդ կառավարություն կամ խորհրդարան չի կարող լինել․ ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Արցախի ներկայացուցչության շենքը պետք է անցնի պետությանը։
«Չի կարող լինել Հայաստանում ձեր կողմից անունով նշված կառույց (նկատի է առնում Արցախի ներկայացուցչության շենքը, Հայաստանի իշխանությունները ոչ պաշտոնական փաստաթղթերում, ոչ բանավոր խոսքում Արցախ բառը չեն օգտագործում, այլ Լեռնային Ղարաբաղ — խմբ․)։ Այստեղ սեթևեթելու բան չկա։ Պետության մեջ երկրորդ պետություն կամ երկրորդ կառավարություն, երկրորդ խորհրդարան ձևավորելու բոլոր փորձերը ամենակոշտ միջոցներով կասեցվելու են»,- ամփոփեց Փաշինյանը։
👉 ԱՎԵԼԻՆ
Թողնել պատասխան