Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլի արտակարգ և լիազոր դեսպան…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վաս Պիտալուգային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական սերտ երկխոսությունը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության համար և հույս հայտնել, որ առաջիկայում երկկողմ փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել և ամրապնդվել։
Վարչապետը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով