🇷🇺🗳 Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները․ քվեարկությունը կտևի երեք օր:
ℹ️ Ընտրություններն անցկացվում են Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի և ընդդիմության գործունեության նկատմամբ սահմանափակումների պայմաններում։ Քվեարկություն է կազմակերպվել նաև Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում։
🔸 450-տեղանոց Պետդումայի ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն։ Դրանց թվում են իշխող «Եդինայա Ռոսիան», Կոմունիստական կուսակցությունը, ԼԴՊՌ-ը, «Նովիե լյուդին» և «Սպրավեդլիվայա Ռոսիան»։ «Եդինայա Ռոսիա»-ի համամասնական ցուցակը գլխավորում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, առաջին հնգյակում են նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և Միջազգային քրեական դատարանի կողմից հետախուզվող երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան։ |azatutyun.am|
Ռուսաստանի Գերագույն դատարանը մերժել է «Յաբլոկո»-ի հայցը՝ ուժի մեջ թողնելով Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի որոշումը, որով ընդդիմադիր կուսակցությունը զրկվում է սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։
Թողնել պատասխան