ՔԿՀ տեղափոխվելուց 16 օր անց 71-ամյա Գագիկ Խաչատրյանը դեռևս չի ստացել իր առողջակ…

📣 ՔԿՀ տեղափոխվելուց 16 օր անց 71-ամյա Գագիկ Խաչատրյանը դեռևս չի ստացել իր առողջական վիճակին համապատասխան բժշկական օգնություն` չնայած պաշտպանական կողմի բազմաթիվ միջնորդություններին․ պաշտպանական թիմ
🔸 «Նրան չի այցելել բուժող կամ համապատասխան մասնագիտացում ունեցող բժիշկ, նա չի տեղափոխվել մասնագիտացված բուժհաստատություն, և չեն իրականացվել անհրաժեշտ հետազոտությունները։ Տրամադրվել են միայն առանձին ցավազրկող միջոցներ։
🔸 Խաչատրյան ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստան է ժամանել նրա վիրահատությունն իրականացրած գերմանացի բժիշկ։ Փաստաբանները միջնորդել են, որ թույլատրվի ՔԿՀ-ում տեսակցել և զննել, սակայն տեսակցությունը չի թույլատրվել։ Ստեղծված իրավիճակը պարունակում է խոշտանգման լրջագույն հատկանիշներ», — ասվում է հայտարարության մեջ։
⚖️ Այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի թիվ 2 դատական դահլիճում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։ 🗣 Խաչատրյանի պաշտպանական թիմից հայտնում են՝ «նիստին շտապօգնության բժիշկների և ՔԿԾ աշխատակիցների ուղեկցությամբ բերվել է նաև 71-ամյա Գագիկ Խաչատրյանը…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով