Գործող օրենսդրությունը քաղաքական հավակնություններ ունեցող անձանց և խմբերին հնարա…

Գործող օրենսդրությունը քաղաքական հավակնություններ ունեցող անձանց և խմբերին հնարավորություն է տալիս ընտրություններից տարիներ առաջ՝ առանց կուսակցություն գրանցելու, քաղաքական գործունեություն ծավալել և դուրս մնալ ֆինանսական թափանցիկության պահանջներից։ Այս մասին Ազգային ժողովում ունեցած ելույթում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ արձանագրելով, որ քաղաքական ֆինանսավորման ոլորտում օրենսդրական մեծ բաց կա։
«Մեր իրավական դաշտում քաղաքական ֆինանսավորման հետ կապված մեծ բաց կա։ Սա անուղղակիորեն է առնչվում ընտրություններին։ Ներկայիս կարգավորումներն այնպիսին են, որ քաղաքական հավակնություններ ունեցող անձինք կարող են առանց կուսակցություն գրանցելու՝ չորս և ավելի տարի մինչև ընտրությունները, շարժման կամ իրավական գրանցում չունեցող այլ ձևաչափով քաղաքական գործունեություն ծավալել և ֆինանսական թափանցիկության պահանջի ներքո չգտնվել։
Այնուհետև ընտրություններից չորս կամ հինգ ամիս առաջ նրանք կարող են իրավական գրանցում ստանալ և արդեն որպես կուսակցություն շարունակել գործունեությունը։ Այսօր մեր իրավական դաշտն այսպիսին է»,-ասաց Հովակիմյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով