ՆԳՆ-ն անդրադարձել է Հրազդանում ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ առերևույթ խոշ…

👮‍♂️ ՆԳՆ-ն անդրադարձել է Հրազդանում ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ առերևույթ խոշտանգման դեպքին։
📣 «Հրապարակումից անմիջապես հետո նշանակվել է ծառայողական քննություն, ինչի մասին հանրությանը տեղեկացրել ենք։ Այնուհետև Քննչական կոմիտեում նախաձեռնվել է նաև քրեական վարույթ։
🗣 Նման դեպքերում որևէ դրսևորում չի կարող անտեսվել կամ մնալ անհետևանք։ Վերջնական գնահատականը կտրվի իրականացվող քննությունների արդյունքներով», — նշել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
📌 Հիշեցնենք, որ քաղաքացի Խաժակ Թովմասյանը Factor TV-ին ահազանգել էր, որ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել։ Ըստ Թովմասյանի՝ սեպտեմբերի 11-ին Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Աղավնաձոր գյուղի մոտակայքում, 7-8 մեքենայով մոտ 10-15 ոստիկաններ կտրել են իր ավտոմեքենայի ճանապարհը, իջեցրել մեքենայից, գցել գետնին և ծեծի ենթարկել։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով