ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու …

📱 ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 190 մլն դրամ:
🗣 «Նույն խմբում գործող շուրջ 8-10 անձինք, տարբեր անձանց անվամբ հաշվառված ընկերությունների միջոցով, 2026 թ․-ի ընթացքում ԱՄԷ-ից Հայաստան են ներմուծել մեծաքանակ բջջային հեռախոսներ, նոթբուքեր և այլ համակարգչային տեխնիկա։
🔸 Ներմուծման առանձնահատկություններից օգտվելով` ապրանքները ներմուծվել են առանց այդ պահին համապատասխան հարկային վճարումները կատարելու, իսկ հետագայում` կարճ ժամանակահատվածում, իրացվել են առանց համապատասխան հարկային հաշիվների»,- նշված է ՊԵԿ հաղորդագրությունում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով