Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկության սահմանափակումներ կլինեն։ ՀՀ անկ…

📌 Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկության սահմանափակումներ կլինեն։
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 21-ի ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ։
Դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Սախարովի հրապարակից, Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից, Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից և Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով