🇦🇲 «Վեոլիա ջուր» ընկերության և ՀԾԿՀ-ի կապը. տուժողը ՀՀ քաղաքացին է
«Վեոլիա Ջուր» ընկերության գործունեության հետ կապված՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ուղղված նամակներին սովորաբար պատասխանում է հանձնաժողովի անդամ Կամո Սարգսյանը։ Հավանաբար այս հարցերը գտնվում են նրա իրավասության տիրույթում։
Սակայն Կամո Սարգսյանի պատասխանները, մեր ուսումնասիրած դեպքերում, երբևէ բնակիչների շահերի պատշաճ պաշտպանությանն ուղղված չեն եղել։ Մեր ձեռքի տակ հայտնված տարբեր նամակներն ու դրանց պատասխանները հենց դրա մասին են վկայում։
«Վեոլիա Ջուր» ընկերության տնօրենը Մարիաննա Շահինյանն է՝ ընկերության նախկին թարգմանչուհին։ Իսկ թե ինչ հանգամանքներում է նախկին թարգմանչուհին դարձել ընկերության տնօրեն՝ դրա մանրամասների մասին կպատմենք մեկ այլ առիթով։
Մարիաննա Շահինյանի տեղակալը՝ ընկերության գործառնական տնօրեն Վահե Բատոյանը, մեր տեղեկություններով, մտերիմ հարաբերություններ ունի ՀԾԿՀ անդամ Կամո Սարգսյանի հետ։
Վահե Բատոյանն առհասարակ բավական հետաքրքիր կերպար է՝ տարբեր շրջանակներում բազմաթիվ կապերով։ Մեր ունեցած տեղեկություններով՝ նա փաստացի ազդեցություն ունի նաև այն բանի վրա, թե պետական մարմիններն ինչպես են արձագանքում բնակիչների բարձրացրած խնդիրներին։
Արդյունքում ստացվում է մի իրավիճակ, երբ պետական մարմինները, իսկ հատկապես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, պատշաճ կերպով չեն իրականացնում իրենց գործառույթները։ Բնակիչների ներկայացրած խնդիրներն ինքնուրույն և օբյեկտիվ գնահատելու փոխարեն՝ նրանց պատասխաններում, ըստ էության, վերարտադրվում է այն դիրքորոշումը, որը ձևավորվում և ներկայացվում է «Վեոլիա Ջուր»-ի ներսում և, դե ֆակտո, Վահե Բատոյանի կողմից։
Պատշաճ կատարեք ձեր պարտավորությունները ու ՀՀ քաղաքացիներին ապահովեք որակյալ ջուր և ծառայություններ: Սա է մեր պահանջը:
@armgeopolitic

Թողնել պատասխան