🇦🇲 🇨🇳 Չինաստանի պետական խորհրդի նախագահ Լի Ցյանը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով:
📣 «Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն առավել խորացնելու և դրա գործնական բովանդակությունն ամրապնդելու ուղղությամբ՝ Չինաստան-Հայաստան հարաբերությունները մշտապես նոր բովանդակությամբ հարստացնելու նպատակով»,- նշված է Լի Ցյանի հաղորդագրությունում։
📌 Այս պահի դրությամբ ՀՀ վարչապետին շնորհավորական ուղերձներ են հղել նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թաիլանդի և Բանգլադեշի բարձրաստիճան պաշտոնյաները։
[ՀՀ կառավարություն]
🇦🇲🇷🇺 Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին Անկախության տոնի առթիվ։ 🗣 « Ընդունե՛ք շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն և հաջողություններ…
Թողնել պատասխան