«Այսօր Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ»,- ասվում է «Ուժեղ Հայաստ…

🔶 «Այսօր Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ»,- ասվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի՝ Անկախության օրվան նվիրված ուղերձում:
🗣 «Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները։
🔹 Համայն հայությունը 2026թ․ սեպտեմբերի 21-ին և բոլոր հաջորդ տարիներին շարունակաբար ու աներկբա պետք է վերահաստատի իր կամքն ու պատասխանատվությունը այն նպատակին, որ Հայաստանը պետք է լինի խաղաղ, բայց՝ պաշտպանված, բաց աշխարհի համար, բայց՝ ինքնիշխան իր որոշումներում, բարեկամների հետ համագործակցող, բայց՝ ոչ որևէ մեկի կամակատար»,- նշել է Կարապետյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով