Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել «Ժողովուրդ» օրաթերթը …

ℹ️ Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել
📰 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի շուրջ կրքերը ՔՊ-ում դեռ չեն հանդարտվել։ Սարգսյանը, հիշեցնենք, հրապարակային քննադատության էր ենթարկել ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նրան մեղադրելով խաղատնային բիզնեսին հովանավորելու և այդ ոլորտի շահերին սպասարկող օրենսդրական նախաձեռնություններ առաջ տանելու մեջ։ Ասել է թե՝ համարձակվել է խոսել ներքին խնդիրներից։
🔴 «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ հենց այսօր Հայկ Սարգսյանի հարցը կուսակցության ներսում վերջնական հանգուցալուծում ստանա։
🔴 Մեր տեղեկություններով՝ քննարկվում է երկու տարբերակ։ Առաջինի դեպքում Սարգսյանը կհրավիրվի ՔՊ վերահսկող հանձնաժողով, որտեղ նրանից պարզաբանումներ կպահանջեն հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ, ինչից հետո հանձնաժողովը համապատասխան որոշում կկայացնի կամ առաջարկություն կներկայացնի վերնախավին։
🔴 Երկրորդ տարբերակով՝ ՔՊ վարչությունը կարող է վերահսկող հանձնաժողովից պահանջել ներկայացնել Հայկ Սարգսյանի վերաբերյալ կուսակցության տրամադրության տակ եղած ամբողջ նյութն ու փաստերը։ Դրանք արդեն կքննարկվեն կուսակցության ղեկավար մակարդակում՝ ՔՊ վարչությունում, և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կորոշվի՝ Սարգսյանին հեռացնե՞լ կուսակցությունից, թե՞ սահմանափակվել հերթական նկատողությամբ։
🔴 Ուշագրավ է, որ խնդիրը վաղուց արդեն միայն ներկուսակցական կարգապահության շրջանակում չէ։
🔴 Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Հայկ Սարգսյանի աղմկահարույց հայտարարություններին, ասել էր՝ արդյունքում «մարդ պետք է նստի»։ Վարչապետը, սակայն, որևէ անուն չէր նշել։
🔴 «Ժողովուրդ»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սարգսյանի հայտարարությունների առնչությամբ Հակակոռուպցիոն կոմիտեում սեպտեմբերի 11-ին քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու վերաբերյալ։
🔴 Մնում է սպասել՝ հասկանալու՝ արդյունքում Հայկ Սարգսյանը «կնստի՞», թե Ալեն Սիմոնյանը կամ Հայկ Ղալումյանն և Հակոբ Սիմիդյանը»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով