Աղի լճի տարածքում սկսված բարեկարգման աշխատանքները դժգոհություն են առաջացրել մի …

‼️ Աղի լճի տարածքում սկսված բարեկարգման աշխատանքները դժգոհություն են առաջացրել մի շարք այցելուների շրջանում, որոնք մտահոգություն են հայտնել եղեգնուտների հնարավոր վնասման և ծրագրի շուրջ հանրային քննարկումների բացակայության վերաբերյալ։
📣 Երևանի քաղաքապետարանից պարզաբանում են․ «Հարկ է ընդգծել, որ տարածքը տասնամյակներ շարունակ գտնվել է բարձիթողի վիճակում՝ չարժանանալով պատշաճ խնամքի և բարեկարգման։ Կարևոր է նաև արձանագրել, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով։
🔸 Այս պահին տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ հանրության շրջանում շրջանառվող տեղեկությունների մի մասը չի համապատասխանում իրականությանը։ Երևանի քաղաքապետարանը կարևորում է «Աղի լճի» տարածքի պահպանությունը, դրա բարեկարգումն ու հանրային շահի ապահովումը»։ |factor.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով