21 դիմում, զրո արդյունք
2 տարի է՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Գետափնյա բնակավայրի 14/1 հասցեի Վահե Վարդանյանի տան բակում վթարված կոյուղատարից անարգել հոսում է երևանյան կեղտաջուրը՝ վայրկյանում մոտ 250-300 լիտր։ Այս տարիների ընթացքում արտահոսած կեղտաջրի ծավալը կազմել է Երևանյան լճի ծավալի մոտ չորսապատիկը։ Տարածքում տիրող անտանելի գարշահոտության պատճառով տան բնակիչները չեն կարողանում սեփական բակում երկար մնալ։
🗣Վահե Վարդանյանը պատմում է, որ 2024-ի մարտին գարշահոտություն են զգացել։ Փորձելով գտնել աղբյուրը և ենթադրելով, թե պատճառը տարածքում կուտակված փայտերն են՝ որոշել են մաքրել բակի այդ հատվածը։ Մաքրման ընթացքում հողաշերտը փլուզվել է, և պարզվել է գարշահոտության բուն պատճառը խողովակից դուրս թափվող կեղտաջուրն է։
📌 Ինչպես հետագայում պարզվել է, վթարված կոյուղատարի տրամաչափը 1800 մմ է (1,8 մ)։ Ըստ «Վեոլիա Ջուր» ընկերության տվյալների՝ այդ հատվածից վայրկյանում դուրս է հոսում 250-300 լիտր կեղտաջուր։
❓Ո՞ւր է գնում այդ հսկայական ծավալի ջուրը․ Շրջակա միջավայրի նախարարության մասնագետները տեղում ուսումնասիրություն են կատարել և ենթադրել, որ այն հնարավոր է միախառնվում է գրունտային ջրերին, սակայն այդ վարկածը դեռևս ապացուցված չէ։

2 տարի է՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Գետափնյա բնակավայրի 14/1 հասցեի Վահե Վարդանյանի տան բակում վթարված կոյուղատարից անարգել հոսում է…
Թողնել պատասխան