Երևանի կրկեսի բացումը նախատեսվում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին․ Sputnik Արմենիա…

Երևանի կրկեսի բացումը նախատեսվում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին․ Sputnik Արմենիայի եթերում ասել է Կրկեսի գլխավոր ռեժիսոր Նաիրա Պետրոսյանը։
Նորակառույց կրկեսը նախատեսված է 2400-2500 հանդիսատեսի համար․ նախկին շենքը 1600 հանդիսատեսի համար էր։
Բացումը կնշանավորվի նաև հոբելյանական միջոցառմամբ՝ նվիրված Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 90-ամյակին։
Նաիրա Պետրոսյանը, որը Ենգիբարյանի անվան ստուդիա-դպրոցի գեղարվեստական ղեկավարն է, պատմել է մեծանուն մնջակատակի կյանքից դիպվածներ, խոսել կրկեսային ժանրում նրա արած հեղափոխության մասին և թե ինչպես Լեոնիդ Ենգիբարյանը լիաթոք ծիծաղեցրեց Բրեժնևին։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *