Ես չեմ տեսնում Թուրքիայից ՀՀ ինքնիշխանությանը վտանգ, ռուսական ռազմաբազայի ներկա…

🇦🇲🇹🇷 Ես չեմ տեսնում Թուրքիայից ՀՀ ինքնիշխանությանը վտանգ, ռուսական ռազմաբազայի ներկայությունը Թուրքիայի հետ չեմ ուզում կապել՝ ասել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը:
🔸 «Օգոստոսի 8-ից սկսած՝ ընդհանրապես որևէ վտանգ չեմ տեսնում, իմչո՞ւ պետք է ինչ-որ բան խզենք կամ ընդլայնենք, գոյություն ունի իրականություն, ՀՀ-ն 30 տարուց ավելի ապրել է կոնֆլիկտի մեջ, ՌԴ-ն չի եղել կոնֆլիկտի մեջ, և աշխարհի հետ չի ունեցել հարաբերությունները, որ ունի հիմա:
🔸 Ակնհայտ է՝ ուզես, թե չուզես, հարաբերությունները չեն կարող նույնը լինել, որովհետև ՀՀ-ն Ադրբեջանի հետ այլևս կոնֆլիկտ չունի, իսկ երրորդ խաղացող, տնտեսական շուկաները, քաղաքական գին հասկացողությունները փոխվել են, միջին միջանցքի գաղափարն է ի հայտ եկել, որը իրագործվում է, կոմունիկացիաներն են բացվում, Հայաստանը Ադրբեջանից գնումներ է անում»,- լրագրողներին ասել է Սիմոնյանը։ |tert.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով