Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը չի համարում, որ Թուրքիա…

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը չի համարում, որ Թուրքիա-Հայաստան սահմանի բացման գործընթացը կանգ է առել: Այս մասին Սիմոնյանը հայտարարեց լրագրողների հետ զրույցում:
«Հայաստանի սահմանը բաց է Թուրքիայի հետ։ Գործընթացը չի կանգնել, դանդաղել է: Ավելի շատ կապում եմ դա Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած գործընթացների ավարտի և անդառնալիության կետի անցման հետ, որն, ըստ իմ գնահատականի, միանշանակ՝ մոտ ապագայի խնդիր է: Նկատի ունեմ թե՛ անդառնալիության կետը, որը խաղաղության առումով մենք արդեն վաղուց հատել ենք, թե՛ սահմանի բացման հարցը։ Որևէ նախադրյալ չկա, որ ես մտածեմ՝ այդ հարցը չի լուծվի կամ հավելյալ կձգձգվի»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Անվտանգության խորհրդի քարտուղարը հավելեց՝ Թուրքիայի կողմից այդ ուղղությամբ ևս աշխատանքներ են տեղի ունենում, որոնք միտված են ենթակառուցվածքները վերականգնելուն:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով