⛪️ ՀՀ Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին այսպես կոչված զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական, այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռը։
📣 «Պետական միջոցների մսխմամբ՝ սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված մեղադրանքների ու հերյուրանքների հիման վրա շարադրված «զեկույցը» դրսևորումն է քաղաքական հաշվեհարդարի, քինախնդրության և Եկեղեցու ներքին կյանքին դատապարտելի միջամտության։
🔸 Եկեղեցու տկարացման, եկեղեցականության հեղինակազրկման որդեգրված սույն դատապարտելի քաղաքականությունը երբեք չի կարող ծառայել հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարիքին, միասնականության ամրապնդմանը, առավել ևս արտաքին անվտանգային սպառնալիքների հանդիման՝ առկա փորձությունների դիմագրավմանը»,- նշված է հաղորդագրությունում։
⛪️ Հրապարակվել է «Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցը». այն կազմել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության» ՊՈԱԿ-ը։ 📄 Զեկույցում փաստագրված է 16 արձանագրում՝ • կուսակրոնության ուխտի խախտումը և բարեվարքության…
Թողնել պատասխան