ՀՀ-ում սպասում են հակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված…

🔹ՀՀ-ում սպասում են հակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը
📌«Այս հարցերի դեռևս չլուծված լինելու հետ մեկտեղ՝ հոռետեսներին սնող մյուս պատճառը ժամանակ առ ժամանակ ՀՀ-ի և Ադրբեջանի որոշակի շրջանակներում, երբեմն պաշտոնական մակարդակում, կոնֆլիկտային խոսույթների օգտագործումն է։ Կարծում եմ մենք՝ նկատի ունեմ ՀՀ-ն ու Ադրբեջանը, ավելի քան բավարար արդյունքների ենք հասել, որոնք մեզ համար պիտի ավելի արժեքավոր լինեն, քան կոնֆլիկտային խոսույթների օգտագործումը՝ լինի դա պատմության, թե պատմամշակութային հուշարձանների կամ որևէ այլ բանի մասին»,- նշել է Փաշինյանը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով