Կասպից ծովում որոնողական գործողության արդյունքում գտնվել են 14 զոհված ղազախստան…

🇰🇿 Կասպից ծովում որոնողական գործողության արդյունքում գտնվել են 14 զոհված ղազախստանցի զինծառայողների դիերը։
📌 Նշենք՝ երեկ Ղազախստանի Մանգիստաուի մարզում՝ Կասպից ծովի ափին, երկրի ռազմածովային ուժերի զորավարժությունների անցկացման ժամանակ եղանակի կտրուկ վատթարացման և ուժեղ քամու պատճառով բաց ծով էր քշվել 17 զինծառայող։ Նրանցից 14-ը զոհվել է:
🇦🇲 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցական ուղերձ են հղել Ղազախստանի նախագահին ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով