Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսնե…

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3․2 տոկոսով՝ կազմելով 13 մլրդ 274․3 մլն դոլար: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Օգոստոսին՝ հուլիսի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 13․3, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ աճել է 9․8 տոկոսով: Օգոստոսին առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 663․2 մլն դոլար:
Արտահանումը տարվա առաջին ութ ամիսներին 6․5 տոկոսով պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 4 մլրդ 623․9 մլն դոլար: Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, ծավալը կրճատվել է 4 տոկոսով, սակայն 2025 թվականի օգոստոսի համեմատ աճել է 1․3 տոկոսով: Օգոստոսին Հայաստանից արտահանումը գնահատվել է 573․5 մլն դոլար:
Ներմուծումը հունվար-օգոստոսին 9․3 տոկոսով գերազանցել է 2025-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 8 մլրդ 650․4 մլն դոլար: Օգոստոսին՝ հուլիսի համեմատ կրճատվել է 17․5, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ աճել է 14․9 տոկոսով: Օգոստոսին ներմուծման ծավալը եղել է 1 մլրդ 89․7 մլն դոլար:
ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը հունվար-օգոստոսին եղել է 372․29, իսկ օգոստոսին՝ 365.48 դրամ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով