Մոլդովայում սեպտեմբերի 26-ից ուժի մեջ է մտել էներգետիկ և հիդրոլոգիական ոլորտներ…

🇲🇩 Մոլդովայում սեպտեմբերի 26-ից ուժի մեջ է մտել էներգետիկ և հիդրոլոգիական ոլորտներում հայտարարված 60-օրյա արտակարգ դրությունը։ Որոշումը երկրի խորհրդարանն ընդունել է սեպտեմբերի 22-ին։
📌 Արտակարգ դրությունը կանխարգելիչ բնույթ ունի և պայմանավորված է ցուրտ եղանակային շրջանին ընդառաջ էներգետիկ ու ջրամատակարարման մի քանի ռիսկերի միաժամանակյա աճով։
🔹 Կառավարության տվյալներով՝ երկիրը ցուրտ եղանակային շրջանի համար արդեն պայմանագրերով ապահովել է անհրաժեշտ բնական գազի ավելի քան 90 տոկոսը, սակայն վերջնական գինը կախված է եվրոպական շուկայում հետագա զարգացումներից։
🔸 Միաժամանակ Մոլդովան ջրի խիստ պակաս է արձանագրել Դնեստր և Պրուտ գետերում։ |armenpress.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով