ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հոկտեմբերի կեսերին ավելի քան 100 ամերիկյան ընկե…

🇺🇸 🇺🇿 ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հոկտեմբերի կեսերին ավելի քան 100 ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ կայցելի Սամարղանդ՝ Ուզբեկստան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ բանագնաց Սերջիո Գորը։
📌 Նրա խոսքով՝ այցի նպատակն է զարգացնել ԱՄՆ-Կենտրոնական Ասիա ռազմավարական գործընկերությունը և ամրապնդել դիվանագիտական ու առևտրային համագործակցությունը։
🔸 Սամարղանդում Ռուբիոն կմասնակցի C5+1 ձևաչափով նախարարների հանդիպմանը՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի արտգործնախարարների հետ։ |azatutyun.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով