Խաղաղությունը պետք է հիմնված լինի արդարության, արժանապատվության, պետական կամքի …

🔶 Խաղաղությունը պետք է հիմնված լինի արդարության, արժանապատվության, պետական կամքի և համախմբված հասարակության վրա։ Այս մասին ասված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ 44-օրյա պատերազմի տարելիցին տարածած հաղորդագրությունում։
📢 «Հայաստանի գլխավոր երաշխավորը պետք է լինի հենց Հայաստանը՝ իր միասնականությամբ, բանակով, ուժեղ բանակցային դիվանագիտությամբ, զարգացած գիտությամբ, մրցունակ տնտեսությամբ և միասնական կամքով։
🔹 Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր գալիք սերունդները կրկին ստիպված լինեն վճարել այս իշխանության անպատասխանատվության և ստերի գինը»,- ասվում է հաղորդագրությունում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով