Չնայած այս բոլոր խնդիրներին՝ կարող եմ ասել, որ մեր հակաօդային պաշտպանության զոր…

📌 Չնայած այս բոլոր խնդիրներին՝ կարող եմ ասել, որ մեր հակաօդային պաշտպանության զորքերը հատուկ հարգանքի են արժանի, քանի որ կռվել են մի քանի անգամ գերազանցող, գերժամանակակից ավիացիոն ուժերի դեմ՝ խորհրդային արտադրության «Օսա-ԱԿ» և վեց միավոր ժամանակակից «Տոր» մեքենաներով։ Կցանկանայի նշել մեր տղաների գրանցած արդյունքները։ Օրինակ, մեր մարտական ընկեր Ռաֆիկ Օրդոյանին հաջողվեց «Օսա»-ով խոցել մեկ տասնյակից ավելի ԱԹՍ (խմբ․՝ բաց աղբյուրներում նշվում է 22 ԱԹՍ-ի մասին), ինչը ֆենոմենալ ձեռքբերում է։ Օրդոյանը, ցավոք, զոհվեց պատերազմի վերջին օրը։
📌 Կարդացեք ՍիվիլՆեթի ծավալուն հարցազրույցը մայոր Արամո Եգանյանի հետ։ 2016-ի մարտերի ժամանակ Եգանյանն Արցախում եղել է «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային մարտկոցի հրամանատարի տեղակալ, իսկ 2020-ի պատերազմի ժամանակ՝ «Տոր-Մ2» զենիթահրթիռային մարտկոցի հրամանատար։
👉 Հարցազրույցի առաջին և երրորդ մասերը:

2020-ի պատերազմում իմ հաշվարկը երկու ինքնաթիռ է խոցել. ՀՕՊ սպա

Արամո Եգանյանի անօդաչուների դեմ պայքարի փորձը՝ «Տոր-Մ2» զենիթահրթիռային համալիրով 29 օդային թիրախ խոցելու պատմությունը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով