Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամները ոսկե ու արծաթե մեդալնե…

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել «World challenge cup»-ի հերթական փուլում:
Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած «World challenge cup»-ի հերթական փուլում Համլետ Մանուկյանը նժույգ-թափերի վարժությունում դարձել է ոսկե մեդալակիր, իսկ Արթուր Ավետիսյանը արծաթե մեդալ է նվաճել օղակների վարժությունում:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով