Միջազգային արբիտրաժային ատյաններում ՀՀ կողմից տարած դեռևս ռեկորդային ամենամեծ հ…

❗️ Միջազգային արբիտրաժային ատյաններում ՀՀ կողմից տարած դեռևս ռեկորդային ամենամեծ հաղթանակը՝ «Ռասիա ՖԶէ-ն և Ջ. Բորկովսկին ընդդեմ ՀՀ-ի» գործով, եզակի է միջազգային ներդրումային արբիտրաժի պրակտիկայում: Փաստաբանական թիմին հաջողվել է հասնել նրան, որ Արբիտրաժային տրիբունալը վճռով պարտադրել է հայցվորներին փոխհատուցել այդ հայցերի հետևանքով Հայաստանի կրած բոլոր դատական ծախսերը՝ 2.8 մլն ԱՄՆ դոլարի չափով:
📌 Գործը վերաբերում էր ՀՀ-ի և «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրերին, որոնց համաձայն՝ ընկերությունը պետք է իրականացներ «Հայաստանի հարավային երկաթուղու» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի» տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը: «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագիրը, որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի պակասող առանցքային օղակ, դառնալու էր Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ ուղին:
🔸 Ավելի ուշ «Ռասիա» ՖԶԵ ընկերությունը ՀՀ-ից պահանջեց 225 միլիոն ԱՄՆ դոլար և տոկոսներ։ Մասնավորապես, հայցվորները մեղադրում էին Հայաստանին, որ վերջինս փորձում է իրենց փոխարինել Չինաստանից եկող գործընկերներով այն բանից հետո, երբ պատրաստվել են ճանապարհների շինարարության տեխնիկատնտեսական հիմնավորումները։
🔸 2023թ. հունվարի հունվարի 20-ին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի տրիբունալը մերժել է Հայաստանի դեմ ներկայացված պահանջը, ինչից հետո հայցվորները դիմել էին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն՝ չեղարկելու տրիբունալի վճիռը: Այստեղ ևս հաջողության չեն հասել: Արդյունքում արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է հայցը՝ գտնելով, որ այն ներկայացվել է վաղեմության ժամկետը լրանալուց հետո։ |hetq.am|
Կարդալ ավելին

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *