🇪🇺🇦🇲 ԵԽԽՎ-ն, որ դիտարկել էր ՀՀ ԱԺ ընտրությունները, մտահոգիչ է համարել ԿԸՀ-ի կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումն ու կրկնակի քվեարկություն չնշանակելը»:
📌 Եվրոպացի դիտորդները ամփոփիչ զեկույցում առանձնացրել են, մասնավորապես, ընտրակաշառքը, քարոզարշավում վարչական ռեսուրսի չարաշահումը, խախտումների համար արդյունավետ, ժամանակին դատական պաշտպանության լուրջ թերությունները, ընդդիմադիր կուսակցության ընտրազանգվածի զրկումը ընտրական իրավունքից՝ խորհրդարանական լուրջ հետևանքներով։
🇷🇺 Զեկույցում բավականին ծավալուն անդրադարձ կա Ռուսաստանին, դիտորդները նշում են, որ «Մոսկվայի միջամտությունը և արտաքին տեղեկատվական գործողությունները հասել են աննախադեպ ծավալների». «Նախընտրական քարոզարշավի ընթացքում նկատվել է արտերկրից ուղղակի ճնշում՝ առևտրային սահմանափակումների ավելացման և անվտանգության սպառնալիքների տեսքով, որոնք նպատակ ունեին անհարկի ազդեցություն գործել ընտրողների վրա՝ հօգուտ ընդդիմադիր ուժերի»։ |azatutyun.am|
Անճշտություններ. ինչպես են դրանք ազդում ընտրությունների արդյունքների վրա 📊🤔 Ինչո՞ւ են ընտրությունների արդյունքները հաշվարկելիս նաև «անճշտությունները» հաշվի առնվում։ 🏛🗳 Քաղաքական ուժերի ստացած ձայների տոկոսը հաշվարկելիս դրանց թիվը գումարվում է ընդհանուր քվեներին․…
Թողնել պատասխան