ՀՀ փոխվարչապետի գրասենյակը հերքել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման հետևանքո…

🛑 ՀՀ փոխվարչապետի գրասենյակը հերքել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման հետևանքով հայկական կողմի՝ դիրքային կամ տարածքային զիջումների մասին տեղեկությունները։
Գրասենյակից «Արմենպրես»-ին հայտնել են, որ վերջին օրերին տարածվող նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
Ըստ «Արմենպրես»-ի՝ արդեն երկու օր շրջանառվում են լուրեր, թե իբր «Տավուշի մարզում ընթացող հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի արդյունքում Նոյեմբերյանի Բերդավան գյուղի հարակից 4-5 հայկական մարտական դիրք անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ»։ Սա «հերթական հերյուրանք» էր որակել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը, հերքել էր նաև Նոյեմբերյան համայնքի ղեկավարը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով