Ֆուտբոլի Ազգերի լիգայի ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային…

Ֆուտբոլի Ազգերի լիգայի ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հյուրընկալել էր Չեռնոգորիայի ընտրանուն
Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում թիմերը մի քանի լավ հնարավորություններ բաց թողեցին հանդիպման հաշիվը բացելու համար: Հանդիպման 20-րդ րոպեին՝ Չեռնոգորիայի գրոհներից մեկի ժամանակ, տուգանային հրապարակում չկողմնորոշվեց Էրիկ Փիլոյանն ու գնդակն ինքն ուղարկեց սեփական դարպասը:
34-րդ րոպեին Հայաստանի հավաքականի արագ հակագրոհներից մեկի ժամանակ, դարպասապահի դիմաց մենակ դուրս եկավ ու գնդակը դարպասն ուղարկեց Արթուր Սերոբյանը: Վերջինս հոբելյանական 30-րդ հանդիպումն է անցկացնում Հայաստանի ընտրանու կազմում: Սակայն չէր էլ անցել 4 րոպե, Չեռնոգորիան կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Հեռահար հարվածով աչքի ընկավ Նիկոլա Կրիստովիչը:
Երկրորդ կեսում՝ մեկնարկին 65-րդ րոպեին, Հայաստանի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը հեռահար ու շեշտակի հարվածով գրավեց մրցակից դարպասը՝ վերականգնելով հաշվի հավասարությունը: Խաղավարտի մոտ՝ 88-րդ րոպեին, Չեռնոգորիան կարողացավ հաղթանակի հասնել Լատկովիչի գոլի շնորհիվ:
Հայաստան-Չեռնոգորիա՝ 2:3:
Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 2-ին՝ արտագնա խաղում մրցելով Կիպրոսի հետ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով