Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Եվրոպական Միության …

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Եվրոպական Միության Խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակության անդամների հետ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ, ՆԳ նախարարության և դիվանագիտական ներկայացուցիչներ։
ՀՀ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին ՀՀ–ԵՄ համագործակցության առաջմղմանն ուղղված շարունակական ջանքերի համար։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով