Սաշա Կատվալյանը հերքում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյան…

💬 Սաշա Կատվալյանը հերքում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանի՝ «Ազատություն» լրատվամիջոցին տված հարցազրույցում հնչեցրած պնդումները և պատրաստվում է դատական հայց ներկայացնել:
🔸 «Իմ կողմից նիստի ընթացքում տվյալ աշխատակցին որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել։ Չի հնչել նաև նրա կողմից նշված «թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս» արտահայտությունը։ Տվյալ աշխատակիցը նիստի ընթացքում դուրս է հրավիրվել աշխատասենյակից իր վարքագծի պատճառով։ (…)
🔸 2026թ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բյուջեով նախատեսված երկու միջոցառում՝ «Ռոք ֆեստ» և «Գիտելիքի և դպրության օր» միջոցառումները դիտավորության կամ անգործության արդյունքում չեն իրականացվել։ Միևնույն ժամանակ, այդ միջոցառումները 2025թ. հենց տվյալ բաժնի կողմից ներկայացվել էին 2026թ. բյուջեի մշակութային միջոցառումների շրջանակում ընդգրկվելու համար»,- գրել է վարչական շրջանի ղեկավարը:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ վերջինս հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին՝ «Ազատությանը» պատմել է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով