«Շրջանառվող առաջին վարկածն այն է, որ վառելիքի պահեստի պայթյունը կազմակերպվել է …

⚖️ «Շրջանառվող առաջին վարկածն այն է, որ վառելիքի պահեստի պայթյունը կազմակերպվել է ադրբեջանցիների կողմից, դիվերսիոն հարձակում է եղել․ լիարժեք քննություն ենք պահանջում»
2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտ վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 219, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, ևս 22-ը համարվում են անհայտ կորած։ Զոհերի և անհայտ կորածների ընտանիքները մինչ օրս հատուկ կարգավիճակ չեն ստացել, իսկ հարազատները պահանջում են պայթյունի պատճառների լիարժեք քննություն և իրենց կարգավիճակի հավասարեցում ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքների կարգավիճակին։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով