❗️🛩 Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն, որը վիրավորվել էր սեպտեմբերի 30-ին չվերթի ընթացքում իրականացված հարձակման արդյունքում, Հնդկաստանի քաղաքացի է, հայտնել է հնդկական NDTV հեռուստաալիքը։
📌 Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ երկրորդ օդաչուի ձեռնարկած ենթադրյալ դիվերսիոն գործողության փորձը կանխել ու նրա հետ բախման արդյունքում վիրավորվել է Հնդկաստանի քաղաքացի Սմիթ Մաչհարը, որն արդեն չորս տարի աշխատում է Flydubai-ում, իսկ մինչ այդ 10 տարի աշխատել է հնդկական SpiceJet ավիաընկերությունում։ |armenpress.am|
❗️ Flydubai-ի ինքնաթիռի ուղևորներից մեկը պատմել է, թե ինչ է կատարվել ինքնաթիռում։ 📣 «Խցիկից կռվի նմանվող ձայներ էին լսվում։ Դուռը մի փոքր կիսաբաց էր, և ես տեսա, թե ինչպես են փորձում մեկին դուրս հրել։ Ինքնաթիռը հանկարծակի կտրուկ անկում ապրեց՝ քիթը կախ, շատ…
Թողնել պատասխան