ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 29-ին այցելել է «Պռոշյանի կոնյա…

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 29-ին այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու և առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ 
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախարարին ուղեկցել է նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
«Ընկերությունում խաղողի մթերումները գտնվում են ակտիվ փուլում։ Ընկերության բոլոր մասնաճյուղերում այս պահի դրությամբ արդեն մթերվել է շուրջ 13 հազար տոննա խաղող, իսկ սեզոնի ընթացքում նախատեսվում է մթերել ավելի քան 32 հազար տոննա։
Խաղողի մթերումն իրականացվում է միջինը 140 դրամ/կգ գնով։ Օրական մթերվող խաղողի ծավալը միջինում կազմում է շուրջ 1 500 տոննա»,-նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է մթերման գործընթացի կազմակերպմանը և արձանագրել, որ այն իրականացվում է բնականոն և կազմակերպված կերպով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով