Կառավարությունն առաջարկում է այլևս չտրամադրել «թաղման նպաստ» և գումարն ուղղել կ…

‼️ Կառավարությունն առաջարկում է այլևս չտրամադրել «թաղման նպաստ» և գումարն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը:
🗣 Նախարար Արսեն Թորոսյանը նշեց՝ փոփոխությունը նախատեսվում է գործարկել 2027թ. հունվարի 1-ից: «Թաղման նպաստի» չեղարկման արդյունքում խնայված միջոցներին կավելացվի ևս 5.5 մլրդ դրամ՝ կենսաթոշակները բարձրացնելու համար:
💬 «Կբարձրացնենք նվազագույն կենսաթոշակը, որը հիմա 46 հազար դրամ է. այն կդառնա 47 հազար դրամ, աշխատանքային կենսաթոշակի ստաժի հաշվարկում 500 դրամ բարձրացում տեղի կունենա, կբարձրանա զինվորական կենսաթոշակ ստացող քաղաքացիների կենսաթոշակը»,- նշեց նախարարը: |armenpress.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով