Մոդուլային ատոմակայանը մեզ, մեծ հավանականությամբ, չի հերիքելու. Փաշինյան Փաստն …

‼️ Մոդուլային ատոմակայանը մեզ, մեծ հավանականությամբ, չի հերիքելու. Փաշինյան
🔸 Փաստն այն է, որ 1 տարի 4 ամիս առաջ ՀՀ-ն էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող պետություն էր, և մենք պետք է մտածեինք՝ մեր էներգիան որտեղ սպառեինք։ 1 տարի անց ՀՀ-ն դարձել է էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունեցող պետություն, որովհետև օգոստոսի 8-ին ստորագրվել է, ըստ ընդդիմության, ոչինչ չնշանակող մտադրությունների հուշագիրը ԱՄՆ նախագահի և իմ միջև։
🔸 Դրանից հետո այն, որ ստեղծվել է երկու ԱԲ գործարան, դա չէ խնդիրը։ Խնդիրն այն է, որ արդեն հաստատված ներդրումային ծրագրերն այն ծավալի են, որ ՀՀ-ն արդեն ունի էլեկտրաէներգիայի դեֆիցիտ։ Այսինքն՝ մեր ամբողջ ավելցուկը ներդրումային ծրագրերն ամբողջությամբ սպառում են, և, հետևաբար, մենք պետք է մտածենք՝ ինչ անենք»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: |1lurer.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով