🗣 Սարգիս Հայոցյանը անդրադարձել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից իր ազատմանը.
📌 «Աշխատանքում իմ փորձով ես համոզվել եմ, որ նման մասշտաբի բարեփոխումների հաջողությունը միայն ճիշտ քաղաքականությունների և հայեցակարգերի մշակմամբ չի կարող իրականացվել։ Դրանք պահանջում են հետևողականություն բոլոր մակարդակներում, ինստիտուցիոնալ պատասխանատվության հստակ բաշխում, արդյունավետ, արագ և ճկուն համակարգում, մտքի և ջանքերի կենտրոնացում և երկարաժամկետ շարունակականություն։
🗣 Այսօր իմ մասնագիտական գնահատականն այն է, որ իրականացման համար առկա միջավայրում և իմ պաշտոնում ինձ հասանելի գործիքներով այլևս չեմ կարող ապահովել այն տեմպը, հետևողականությունն ու պատասխանատվության մակարդակը, որոնք, իմ համոզմամբ, անհրաժեշտ են այս ծրագրերի պատշաճ իրականացման համար․․․։
📌 Իմ հրաժարականը չպետք է ընկալվի որպես բարեփոխումների մերժում։ Այս որոշումն արտացոլում է բարեփոխումների հաջող իրականացման համար անհրաժեշտ պայմանների վերաբերյալ իմ մասնագիտական գնահատականը, ինչպես նաև՝ ներկա պայմաններում դրանց իրականացման պատասխանատվություն ստանձնելու համար իմ սեփական հնարավորությունների գնահատումը»,- նշել է Հայոցյանը։
🔸 Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից։ 📃 Որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 📌 Հիշեցնենք, որ Սարգիս Հայոցյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնում էր վերանշանակվել օգոստոսի…
Թողնել պատասխան