❗️ Շաքիում տեղի ունեցած դեպքով ևս մեկ քրեական վարույթ է նախաձեռնվել․ Գլխավոր դատախազություն
🔸 Դատախազությունը նախօրեին տեղեկացրել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, հրազենի ապօրինի շրջանառությունը և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը հոդվածներով:
«Նույն դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ պետական սահմանն ապօրինի հատելը և հրազենի մաքսանենգություն: Նախաձեռնված այս վարույթը միացվել է մայր վարույթին»,- ասված է Դատախազության հաղորդագրության մեջ:
🔸 Շաքիում ադրբեջանցու հարձակումից տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չկա: 🔸 Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն:…
Թողնել պատասխան