❗️ՀՀ պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ անձ՝ Ն. Մուսաևը, որը ներկայումս նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է դատարանի որոշմամբ, հայտնում են ԱԱԾ-ից։
📣 «Մյուս բոլոր տեղեկությունները, որ եղել են մեկից ավելի անձինք, դիվերսանտներ և մինչ այժմ իրավապահ մարմինների կողմից տարվում են որոնողական աշխատանքներ, բացարձակ անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը:
Հանրությանը հորդորում ենք հետևել պաշտոնական հաղորդագրություններին»,- պարզաբանում են ԱԱԾ-ից։
‼️ «Սյունիք ներթափանցած ադրբեջանցին կալանավորվել է. ՔԿ ⚖️ Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ |azatutyun.am|
Թողնել պատասխան