«Հայաստան» դաշինքը Օհանյանի կալանավորումը կապում է ՏԻՄ առաջիկա ընտրությունների …

📣 «Հայաստան» դաշինքը Օհանյանի կալանավորումը կապում է ՏԻՄ առաջիկա ընտրությունների հետ։
🔸 «Հետապնդման ժամանակը պատահական չէ։ Այն սկսվել է Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների սպասվող ընտրություններից առաջ։ Արթուր Օհանյանը վանաձորցի է, ով իր գործունեությամբ վաստակել է համաքաղաքացիների հարգանքն ու վստահությունը։
🔸 Ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է ընտրություններից առաջ չեզոքացնել Վանաձորում հեղինակություն ունեցող ընդդիմադիր գործչին և վախի մթնոլորտ ստեղծել նրա համակիրների շրջանում»,- ասվում է դաշինքի հայտարարությունում։
«Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, հունիսին ԱԺ ընտրություններում պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը 1 ամսով կալանավորվել է։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով